Հերթական զինված միջադեպն ադրբեջանական բանակում. Երկու զինծառայող մահացել են, երկուսը՝ վիրավորվել

Հերթական զինված, ոչ կանոնադրային միջադեպն է գրանցվել ադրբեջանական բանակում:

«APA» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, մահվան ելքով զինված միջադեպ է գրանցվել, ինչի արդյունքում երկու զինծառայող սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ զինծառայող Մամեդ Աբբասովը կոնֆլիկտի մեջ գտնվելով մեկ այլ զինծառայողի հետ, իրեն ամրակցված զենքից կրակ է բացել վերջինիս ուղղությամբ:

Դրա արդյունքում, Էմիլ Հասանովը տեղում մահացել է, իսկ երկու զինծառայողներ վիրավորվել են: Այդ ամենից անմիջապես հետո, Մ. Աբբասովը ինքնասպան է եղել:

Միջադեպի քննության նպատակով հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում