Դորտմունդի «Բորուսսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հյումելլսը մկանային վնասվածք չունի և շուտով դաշտ կվերադառնա: Սրա մասին հայտնում է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Վնասվածքը ֆուտբոլիստը ստացել էր «Նապոլի» հետ խաղի ժամանակ.
-Նա թիկունքից հարված էր ստացել: Դեռ ցավեր ունի, բայց ես հույս ունեմ, որ նա շատ արագ կվերսկսի մարզումները,-ասել է Կլոպը: