12.1 C
Yerevan

ՀՀ պետական կառավարման ակադեմիան այսուհետ կհամագործակցի ՊՆ-ի հետ

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ս.թ. մարտի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, հաղորդում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին և ունկնդիրներին իրենց գիտահետազոտական պրակտիկան անցկացնելու ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրականացնելու փորձի փոխանակում ՀՀ ՊՆ մասնագետների հետ փոխադարձ շահեր ներկայացնող այնպիսի հարցերում, ինչպիսիք են զինծառայողների հոգեբանական դիմանկարի կազմումը, զինծառայողերի համար կրթական, տեղեկատվական, ճանաչողական, մշակութային ծրագրերի իրականացումը, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը և այլ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, կարևորելով զինված ուժերի և երիտասարդության միջև շփումների ընդլայնումը` նպատակ է հետապնդում ՀՀում գործող առաջատար ԲՈՒՀերի ավարտական կուրսերի ուսանողներին հնարավորություն ընձեռել գործնականում կիրառելու ուսումնառության ընթացքում ձեռքբերված տեսական գիտելիքները: Պաշտպանության նախարարությունը սերտ համագործակցություն է ծավալել ՀՀում գործող մի շարք ԲՈՒՀերի հետ: Դեռևս 2011թ. համագործակցության, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու մասին մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Երևանի Պետական Համալսարանի, ՀայՌուսական Սլավոնական Համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հետ:

2012թ. հունվարմարտ ամիսներին ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում իրենց ուսումնաարտադրական պրակտիկան են անցկացրել վերոնշյալ ԲՈՒՀերի տարբեր մասնագիտությամբ ընդհանուր թվով 52 ուսանող /իրավաբաններ, միջազգայնագետներ, քաղաքագետներ, հոգեբաններ, լրագրողներ, թարգմանիչլեզվաբաններ/:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...