Նախագահն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

Երեկ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին, հայտնում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:
Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում