Նախագահը շնորհավորել է Հայաստանի ասորիների Նոր տարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ, հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք: Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների օջախները: Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի ամրանալ` զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով հասարակական կշիռը:
Բնության զարթոնքի և պտղաբերության տոնը հարազատ ու սիրելի է ինչպես մեզ` հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր համայնքների համար: Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը:
Շնորհավոր Հաբ-Նիսան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում