ՀԲԸՄ ներկայացուցիչն այցելել է Արցախ
02/04/2012 17:14
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2–ին հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում` ընդգծելով համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ սպորտի զարգացման բնագավառում կազմակերպության ակտիվ մասնակցության կապակցությամբ` նշելով, որ այն մեծապես նպաստում է համայն հայության բոլոր հատվածների համախմբվածության ամրապնդմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում