Առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված պաշտոնյաներն արձակուրդ են ձևակերպել
Նմանատիպ
2012 թվականի մարտի 29-ի ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձևակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում:
ՀՀ Կառավարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ն արձակուրդում են գտնվում հետևյալ պաշտոնատար անձինք`
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գալստյան Սամվել Սուրենի
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մակարյան Ռոբերտ Ասքանազի
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարապետյան Վարդան Սուքիասի
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական
ծառայության պետ Բախչագուլյան Աբրամ Արամի
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Մինասյան Կարինե Աղասու
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հարությունյան Կարինե Վիլիկի
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Սամուելյան Արև Հարությունի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ասրյան Խաչիկ Մայիսի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քարամյան Արսեն Ռոբերտի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչատրյան Սամվել Պատվականի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Բեգլարյան Հրանտ Գրիգորի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Սինոյան Ռուբեն Ռուբենի
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Իսախանյան Կարեն Ցոլակի
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ Անդրեասյան Անդրանիկ Սերգեյի
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Կարապետյան Ալեքսան Համբարձումի
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Հակոբյան Ավագ Հայկազի
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արամյան Վարդան Սարիբեկի
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
նախագահ Զախարյան Երվանդ Վազգենի
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Սահակյան Արման Գալուստի
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Մովսեսյան Արտյոմ Ժորայի
ՀՀ վարչապետի օգնական Հակոբյան Միհրան Տարոնի
Արագածոտնի մարզպետ Սահակյան Սարգիս Արտաշեսի
Արագածոտնի մարզպետի տեղակալ Առաքելյան Մանաֆաս Բազմասերի
Արարատի մարզպետ Բարսեղյան Էդիկ Սամսոնի
Արարատի մարզպետի տեղակալ Հակոբյան Կառլեն Ռաֆիկի
Արարատի մարզպետի տեղակալ Մինասյան Սամվել Օգսենի
Արմավիրի մարզպետ Ղահրամանյան Աշոտ Սարգսի
Արմավիրի մարզպետ տեղակալ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի
ղեկավար Կարապետյան Փառանձեմ Սուրենի
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ղուկասյան Արտուշ Կառլենի
Լոռու մարզպետ Նալբանդյան Արթուր Լևոնի
Լոռու մարզպետի տեղակալ Կարախանյան Էդիկ Օնիկի
Կոտայքի մարզպետ Շահգալդյան Կավալենկո Սուրենի
Կոտայքի մարզպետի տեղակալ Ղազարյան Ալբերտ Ռոբերտի
Շիրակի մարզպետ Գիզիրյան Աշոտ Անդրանիկի
Սյունիքի մարզպետ Խաչատրյան Սուրիկ Սերյոժայի
Սյունիքի մարզպետի տեղակալ Գրիգորյան Վաչե Ռաֆայելի
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Թարվերդյան Սամվել Պողոսի
Տավուշի մարզպետ Ղուլարյան Արմեն Հրանտի
Տավուշի մարզպետի տեղակալ Վարդապետյան Վահե Ցոլակի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Նազարյան Ռոբերտ Նիկոլայի
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բադալյան Մանվել Էդիկի
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյան Արտակ Գևորգի
Հիշեցնենք, որ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 8-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում