14.1 C
Yerevan

Վարչական դատարանում Մաշտոցի պուրակին նվիրված առաջին նիստը կկայանա ապրիլի 20-ին

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Միջազգային լրահոս․ Մարտի 20

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն միջազգային իրադարձությունները։ Ի՞նչ...

Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակների հարցով դատական առաջին նիստը կկայանա ապրիլի 20-ին ժամը 11-ին: Այդ մասին հաղորդում են ՀՀ դատական դեպարտամենտիՄիջազգային համագործակցությանև հասարակայնության հետ կապերիծառայությունից:

«Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները` հայտնում ենք, որ ՀՀ վարչական դատարանը (դատավոր Կ.Ավետիսյան) վարչական գործն ըստ հայցի` Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Բադալյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի 13.12.2011թ. թիվ 01/78-07/12-49502-966-1ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 15.12.2011թ. թիվ 01/78-49502-1064-1Երևանի քաղաքապետարանի տեղադրման թույլտվությունը` տրված «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ գոյություն ունեցող տաղավարների արդիականացման և նորերի տեղադրման աշխատանքների կատարման համար, 15.12.2011թ. թիվ 07/78/05/2-49502-1054-1գլխավոր հատակագիծը` համաձայնեցված Տարոն Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի ՃԳ վարչություն հետ անվավեր ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստ է նշանակել ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին»,- ասվում է վարչական դատարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Մաշտոցի պուրակի խնդիրը վերջնական լուծում չի գտնում: Ակտիվիստները պահանջում են անհապաղ ապամոնտաժել ապօրինի տեղակայված կրպակները, իսկ Քաղաքապետարանը խոստանում է դա անել երեք տարուց, երբ կյանքի կկոչվի «Հին Երևան» ծրագիրը: Ակտիվիստները վերջերս հանրային դատ էին կազմակերպել, որտեղ որոշվել էր սեփական ուժերով բանվորական բրիգադ կազմել, որն էլ հենց ապամոնտաժման մի քանի անհաջող փորձեր է արել, սակայն հանդիպել է ոստիկանության արգելքին: Ոստիկանությունը նույնպես իր դիրքորոշումն է ներկայացնում՝ շեշտելով, որ սադրանքների չի երթարկվելու:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Միջազգային լրահոս․ Մարտի 20

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն միջազգային իրադարձությունները։ Ի՞նչ...