Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին Սուրբ Պատարագ կհնչի բոլոր եկեղեցիներում
07/04/2012 12:30
Նմանատիպ
Ապրիլի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում հավարտ Ս. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանցիների կողմից իրականացված կոտորածի 20-րդ տարելիցի կապակցությամբ աղոթք կբարձրացվի նաև ցեղասպանության անմեղ զոհերի համար: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից:
«Դա նման էր Գողգոթային… շատ տարիներ անց»: Մարաղայի ողբերգությունն այսպես է բնորոշել բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նշենք, որ Մարաղայի դեպքերի մասին մանրամասն տեղեկություն կարելի է գտնել «Maragha.org» կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում