14.1 C
Yerevan

Ա.Աբրահամը շնորհավորել է հայուհիներին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Նմանատիպ

Մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի...

Եվրատեսիլի հայ պատվիրակի երգը համացանցում 2 մլն․ դիտում ունի

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future...

Շերամ. մետաքսի պես քնքուշ երգեր հյուսողը

Շերամը մետաքսաթել հյուսող որդ է: Միայն թե տեսնեք՝ ինչ...

Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը.

«Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով, որ մշտապես զգաք մայրության, գեղեցկության բերկրանքը, լինեք սիրված, առողջ, երջանիկ: Գաղտնիք չէ, որ հայ մայրերը ընտանիքում սյուն են, եւ նրանց ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Եղեք անհոգ, եւ թող ժպիտն անպակաս լինի ձեր աստվածային աչքերից: Առանց ձեզ ամեն ինչ կիսատ է… Թող ձեր կողքին լինեն այնպիսի տղամարդիկ, ովքեր կհարգեն, կսիրեն եւ կգնահատեն ձեզ` ըստ արժանվույն:  

Իմ անսահման սերը բոլորիդ:

Ձեր` Արթուր Աբրահամ»:

 Բռնցքամարտիկի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկայում Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Մենամարտը նախանշված է օգոստոսի 25-ին, Գերմանիայում: Այժմ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը կրում է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը: Նա դեռ պետք է պաշտպանի իր գոտին Բրիտանիան ներկայացնող Ջորջ Գրոուվզի հետ մենամարտում: Նրանցից հաղթողն էլ կլինի Աբրահամի հաջորդ մրցակիցը:

Հիշեցնեմ` Արթուր Աբրահամը մարտի 31-ին 9 միավորի առավելությամբ հաղթել է լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլշեւսկուն` վերանվաճելով WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այն Աբրահամը նվաճել էր այս տարվա հունվարի 14-ին արգենտինացի Պաբլո Ֆարիասի հետ մենամարտի արդյունքում:

spot_imgspot_img