Ընդերքօգտագործողների նոր պարտականությունները

Մարտի վերջին հաստատվեց օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության օրինակելի ձևերը: Ի թիվս մի շարք պարտավորությունների, ընդերքօգտագործողը պարտավոր է`

  • ապահովել ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը
  • ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու բնության և շրջակա միջավայրի մյուu oբյեկտների, ինչպեu նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից
  • ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից
  • ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությամբ նախատեսված պայմանները
  • նախագծի և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն` վերականգնել և բարելավել ընդերքoգտագործման հետևանքով խախտված հողամաuերը (ռեկուլտիվացիա), ինչպեu նաև դրանք պիտանի դարձնել տնտեuության մեջ oգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի:

Բնապահպանները հուսով են, որ այս նոր ձևը կպակասեցնի շրջակա միջավայրի աղտոտման տեմպերը, և թույլ կտա իրավիճակն ավելի վերահսկելի դարձնել: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում շահագործվում է 400 հանքավայր, որոնցից 22-ը մետաղական են: Որոշ դեպքերում հանքավայրերը վնաս են պատճառում շրջակա միջավայրին: Չնայած վնասներին` մարզերում բնակիչները շատ դեպքերում գերադասում են վտանգել իրենց առողջությունը, քան զրկվել հանքավայրերում աշխատելով հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից, որովհետև այլ աշխատատեղեր գրեթե չկան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում