Բաքվում լայնածավալ բողոքի ակցիաներ են. Պահանջում են Ի.Ալիևի ձերբակալումը
Նմանատիպ
Երեկ Բաքվում լայնամասշտաբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ընդդիմության կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը և ձերբակալումը:
ԻՆչպես հաղորդում է «Արմենպրես»–ը՝ հղում անելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը, ընդդիմադիր կուսակցությունների «Հանրային պալատ» միավորման կողմից ապրիլին անցկացված արդեն երկրորդ միտինգի կարգախոսը եղել է հետևյալը. «Ադրբեջանի իշխող ավտորիտար վարչակարգը դատապարտված է, քանի որ ունակ չէ բարեփոխումների, իսկ հասարակության խնդիրը իշխանության փոփոխության գործընթացի արագացումն է»:
Միտինգում ելույթները հաճախակի ընդհատվել են «Իլհամ հրաժարական տուր», «Երիտասարդությունը` դեպի հրապարակ, Իլամին` բանտ», «Նորմալ կրթություն ենք ցանկանում», «Ոչ կոռուպցիային», «Կորչի կաշառակեր նախագահը» եւ այլ կարգախոսներով:
Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում մարդկանց առաջ, որպեսզի նրանք չմասնակցեն բողոքի ակցիաներին, որ ժողովուրդը չի պաշտպանում Իլհամ Ալիեւին և իշխանությունը պահվում է ոստիկանական ռեժիմի ուժով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում