Tesla-ի ավելի քան 435.000 էլեկտրամոբիլի մոտ խնդիրներ են հայտնաբերվել

Tesla-ի ավելի քան 435.000 էլեկտրամոբիլի մոտ խնդիրներ են հայտնաբերվել

Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը խնդիրների առջև է կանգնել Չինաստանում: Ընկերությունը ստիպված է ծրագրային թարմացումներ կատարել ավելի քան 435.000 էլեկտրամոբիլի համար, որպեսզի կարողանա շտկել կողային լուսարձակների հետ կապված խնդիրները:

«Ծայրահեղ հանգամանքներում այս խնդիրը կարող է հանգեցնել բախման: Խնդիրներն առկա են Model 3 և Model Y էլեկտրամոբիլներում»,- հայտարարել է չինական կարգավորող մարմինը: Բացի այս, Չինաստանում Tesla-ի էլեկտրամոբիլների մոտ հայտնաբերվել են այլ խնդիրներ ևս. ընկերությունը հետ է կանչել ավելի քան 80.000 Model S, Model X և Model 3 էլեկտրամոբիլներ՝ ծրագրային ապահովման և ամրագոտիների խնդիրների պատճառով:

Առանձին վերցված, Tesla-ի վաճառքը Չինաստանում գրեթե կրկնապատկվել է՝ նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածի համեմատ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում