6.1 C
Yerevan

Մոսկվայում կրկին հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը

Նմանատիպ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի...

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Նախօրեի երեկոյան Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։

Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։

Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։

spot_imgspot_img