Xiaomi-ն էլեկտրոնային թանաքով նոր պլանշետ է ներկայացրել

Xiaomi-ն էլեկտրոնային թանաքով նոր պլանշետ է ներկայացրել

Xiamoi-ն Չինաստանի ներքին շուկայում պլանշետների նոր մոդել է ներկայացրել։ Արտադրանքը հիմնված է էլեկտրոնային թանաքի Note E-Ink տեխնոլոգիաների վրա։ Շուկայում այն արդեն հասանելի է նախնական պատվերների համար։

Չինական տեխնոլոգիական հսկայի նոր սարքն ունի 10,3 դյույմանոց E-Ink էկրան։ Էկրանը սովորաբար հայտնի է նաև որպես Էլեկտրոնային թղթե էկրան, որի վրա ստիլիուսի միջոցով կարելի է գրել ու նկարել։

Նորույթն ունի 3ԳԲ օպերատիվ և 64ԳԲ ներքին հիշողություն։ Լրացուցիչ հնարավորություններից պլանշետն ունի միայն  երկշերտ Wi-fi մոդուլ: Այս պահի դրությամբ Xiaomi Note E-Ink պլանշետի արժեքը կազմում է 2699 Յուան (մոտ 389 ԱՄՆ դոլար)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում