Պայթյուններ և հրդեհ Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում

Պայթյուններ և հրդեհ Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում

Մերձմոսկովյան խոշոր «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հրդեհի օջախ է դարձել OBI խանութի շինարարական բաժինը։ Նշվում է, որ խանութի այդ հատվածում պահվում են ներկերի տարաներ և աերոզոլներ։

Ըստ ստացվող տեղեկությունների «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում  հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը վեցին։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը 7000 քմ է։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են այն հանգամանքով, որ առևտրի կենտրոնում նաև պայթյուններ են սկսվել։

 

Ըստ նախնական տվյալների տուժածներ չկան։ Սակայն Ռուսաստանի Դատախազությունը տեղեկացնում է, որ տուժածների մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում