ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում Արցախում ստեղծված վիճակն է

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում Արցախում ստեղծված վիճակն է

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 14-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ արտահերթ նիստ գումարել։

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկել է այսօր, ժամը 14։00-ին՝ նախաձեռնողի սահմանված օրակարգով։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով են եկել թե՛ խորհրդարանական ընդդիմությունը և թե՛ իշխող Քաղաքացիական պայմանագիրը։ ԱԺ Խորհուրդը մերժել է ընդդիմության օրակարգը և ԱԺ նիստ հրավիրել իշխանական կուսակցության օրակարգով։ Դրա պատճառով ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են հարցի քննարկումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում