Մեսսի. Կարիերաս ավարտելու եմ «Բարսելոնայում»

Մեսսի. Կարիերաս ավարտելու եմ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին «Խետաֆեի» հետ խաղից հետո հայտարարել է, որ կարիերան ավարտելու է միայն կատալոնական ակումբում:

-Ծնկիս վնասվածքի պատճառով որոշ ժամանակ որևէ շարժում կատարել չէի կարողանում: Հիմա ավելի ազատ եմ շարժվում ու առանց ցավի: Հաջորդ խաղին մասնակցությանս հարցը պետք է քննարկեմ մարզչի ու բժիշկների հետ: Ուզում եմ հերթական անգամ նշել, որ կարիերաս ավարտելու եմ «Բարսելոնայում»,-Մեսսիի խոսքերւը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Խետաֆեի» դեմ գավաթային խաղում Մեսսին դարձավ դուբլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում