Մոտտա. Շատ կարևոր է տարին հաղթանակով սկսել
09/01/2014 18:28

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսպաշտպան Տիագո Մոտտան մեկնաբանել է Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչում «Բրեստի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Ամեն ինչ լավ դասավորվեց մեզ համար: Ոչ սովորական պայմաններում մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն ցածր դիվիզիոնների թիմերը միշտ է ուժեղ դիմադրություն են ցույց տալիս: Խաղի հենց սկզբից մենք ձգտում էինք հաղթանակի: Սա արժանի արդյունք էր: Շատ կարևոր է տարին հաղթանակով սկսել», -ասել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ «ՊՍԺ»-ն հաղթել է 2-5 հաշվով: