Դել Բոսկե. Կասիլյասին կանչելու ոչ մի խնդիր չեմ տեսնում

Դել Բոսկե. Կասիլյասին կանչելու ոչ մի խնդիր չեմ տեսնում

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն անդրադարձել է հավաքականի և Աշխարհի առաջնության մասին: Նա նշել է, որ Կասիլյասին ազգային հավաքականում ընդգրկելու ոչ մի խնդիր չի տեսնում:

«Նա խաղում է, մարզվում է, հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում և Իսպանիայաի գավաթի մրցարշարում, ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ նա գա հավաքական: Ֆիզիկապես նա լավ է», – մարզչի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Դել Բոսկեն խոսել է նաև Աշխարհի առաջնության ֆավորիտների մասին. «Եվրոպայում և Ամերիկայում հիանալի հավաքականներ կան: Պորտուգալիան ունի Կրիշտիանուին: Կա նաև Ռուսաստանը: Երիտասարդ և հիանալի թիմ ունի նաև Բելգիան: Ամերիկայում կան Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Ուրուգվայը, Չիլին: Անգամ Աֆրակյում կան ուժեղ թիմեր, օրինակ, Գանան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում