«Բավարիան» կաջակցի իր երկրպագուներին
09/01/2014 20:31

Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը համապատասխան մարմինների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի համաձայն` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Արսենալի» դեմ առաջիկա հանդիպմանը երկրպագուների ծախսերի մի մասն ակումբն է հոգալու:
«Արսենալն» այդ խաղի մեկ տոմսի համար սահմանել է 71 եվրո գին, իսկ մյունխենյան ակումբը հայտարարել է, որ նախապես լոնդոնցիներին գումար է փոխանցելու:
Goal.com-ը գրում է, որ վերջնական տարբերակով «Բավարիայի» երկրպագուները մեկ տոմսի համար կվճարեն 45 եվրո: