Նեգրեդո. Ամեն ինչ հիանալի է
09/01/2014 20:44

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն, ով Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում երեք գոլ խփեց «Վեսթ Հեմի» դարպասը, հայտարարել է, որ հիանալի մարզավիճակում է գտնվում:
«Այժմ ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Հույս ունեմ` շուտով ավելի լավ կլինի: Իմ խաղն ինձ հանգեցնում է այն մտքին, որ գուցե կարիերայիս ընթացքում լավագույն մարզավիճակն այժմ ունեմ»,-Նեգրեդոյի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում