Կոստա. «Ատլետիկոն» կարող է կանգնեցնել Մեսսին

Կոստա. «Ատլետիկոն» կարող է կանգնեցնել Մեսսին

Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատար ֆուտբոլիստներից Դիեգո Կոստան Իսպանիայի առաջնության առաջիկա` «Բարսելոնայի» հետ խաղից առաջ պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

««Բարսելոնան» բարդ մրցակից է, բայց մենք տանն ենք և կարող ենք հաջողության հասնել: Հաղթանակն այդ խաղում շատ կարևոր է լինելու, սակայն առաջնությունում չեմպիոնության համար դեռ ոչ որոշիչ:

Մեսսին մնում է Մեսսի: Հաճելի կլինի խաղալ նրա դեմ: Նրան չեզոքացնելը բարդ է, բայց «Ատլետիկոն» ունի այպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են կանգնեցնել Մեսսիին»,-ասել է Կոստան:

Հավելենք` «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հունվարի 11-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում