Իսպանիայի գավաթ. «Ռեալը» հաղթեց «Օսասունային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» հաղթեց «Օսասունային» (տեսանյութ)

Քիչ առաջ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Օսասունա» առաջին հանդիպումը: Կարլո Անչելոտիի սաները հաղթեցին երկու գնդակի առավելությամբ, թեպետ վտանգավոր պահերը բավականին շատ էին:

19-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Բենզեման, իսկ 60-րդ րոպեին երիտասարդ Խեսե Ռոդրիգեսը, ով արդարացնում է իրեն հատկացված խաղաժամանակը, կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: Խեսեն 70-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց` տեղը զիջելով Իսկոյին:

«Ռեալ»-«Օսասունա»` 2:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում