Իլոն Մասկը կհեռանա Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից

Իլոն Մասկը կհեռանա Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից

Twitter-ի սեփականատեր և ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ կհրաժարարվի ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից և հավելել, որ ներկայիս պաշտոնը թողնելուց հետո պատրաստվում է ղեկավարել ընկերության ծրագրային ապահովման եւ սերվերների սպասարկման բաժինները։

Ամերիկացի ձեռնակատեր Իլոն Մասկն ավելի վաղ հաղորդել էր, որ ակտիվորեն փնտրում է  նոր գլխավոր գործադիր տնօրեն Twitter-ի համար։

Դեկտեմբերի 18-ին Մասկը Twitter-ի իր էջում նախաձեռնել է քվեարկություն․

«Արդյոք ես պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից։ Ես կենթարկվեմ այս հարցման արդյունքներին»,- գրել էր Մասկը։ Արդյունքում օգտատերերի  57,5 ​%-ը քվարկել է կողմ, իսկ 42,5%-ը՝ դեմ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Իլոն Մասկը վերջնականապես ավարտեց Twitter-ի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը։ Դառնալով այդ սոցիալական ցանցի սեփականատեր՝ նա աշխատանքից ազատել է ընկերության ղեկավար պաշտոններ զբաղեցնող բազում անդամների, այդ թվում՝ գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում