Ռոնալդո․ Մեսսին արժանի է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Ռոնալդո․ Մեսսին արժանի է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Բրազիլացի լեգենդար հարձակվող, աշխարհի կրկնակի չեմպիոն, ոսկե գնդակի կրկնակի դափնեկիր Ռոնալդո Լուիս Նազարիո Դե Լիման իր կարծիքն է հայտնել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։

«Մեսսին մի քանի անգամ փրկեց իր երկիրը ԱԱ-2022-ում: Երբեմն նրան անհնար էր կանգնեցնել: Նա արժանի էր տիտղոսին»,- ասել է Ռոնալդոն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին՝ նվաճելով չեմպիոնի կոչումն իր պատմության մեջ 3-րդ անգամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում