Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Բայրամով

Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Բայրամով

Ադրբեջանն անընդունելի է համարում Ռուսաստանի՝ Արցախի կարգավիճակը ապագայի համար թողնելու առաջարկը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիների համար։ Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկը մեզ համար անընդունելի է»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում