Ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը որոշում են Երևանն ու Բաքուն. Լավրով

Ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը որոշում են Երևանն ու Բաքուն. Լավրով

Բաքուն ու Երևանն են սահմանում շփման դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր կստորագրեն և արդյո՞ք դրանում նշված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։

Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, այս գործընթացին հնարավոր աջակցություն է ցուցաբերում այն տեսքով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ գործընկերները»,- նշել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում