Գ.Ծառուկյանի կարծիքով՝ ամեն ինչ լավ է ընթանում

Առինջի 28/28 ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրական պարտքն է կատարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա ընտրատեղամասն եկել էր իր ընտանիքի հետ:
Լրագրողների հետ զրույցում, Գ.Ծառուկյանն ասել է, որ ամենակարևորն այն է, որ «ամեն ինչ լավ է ընթանում»: Անդրադառնալով այնհարցին, որ իր կուսակից Նաիրա Զուրաբյանն ահազանգել էր որոշ ընտրախախտումների մասին, ԲՀԿ առաջնորդը նշել է, որ դրանք կկարգավորվեն:
Պատասխանելով այն հարցին, թե ում է սատարելու առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, Գ.Ծառուկյանը նշել է, որ դա կախված է նրանից, թե ինչպես կանցնեն խորհրդարանական ընտրությունները:
Իսկ այն հարցին, թե ընտրությունները ինչ կփոխեն հասարակ քաղաքացու համար, թեկնածուն պատասխանել է, որ դա կախված է նրանից, թե ամենաշատ ձայները, որ քաղաքական ուժը կհավաքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում