«Երևի սա Հայաստանի ամենախարխանդ տեղն ա». Ոսկետափ գյուղում ԲՀԿ-ականների ու ՀՀԿ-ականների միջև ծեծկռտուքի մասին լուրը ևս հերքվել է
Նմանատիպ
Լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել, թե Արարատի մարզի Ոսկետափ գյուղում ԲՀԿ-ականների ու ՀՀԿ-ականների միջև ծեծկռտուք է եղել:
Panorama.am-ի հետ զրույցում, Ոսկետափի գյուղապետ Սարգիս Աբրահամյանը այդ կապակցությամբ նշել է. «Չասե՞ք մի տասը հոգու էլ տարել են: Իրար հետ ընկերներով խոսում էին: Ոչ մի տուրուդմփոց չի եղել, ոչ մի բան էլ չի եղել: Ոստիկանները այստեղ են եղել, մենք այստեղ ենք եղել, թույլ չենք տա, ո՞նց կլինի: Եկեք տեսեք, այստեղ լավ, նորմալ, ծառերի տակ նստած, սիրուն գալիս մտնում-ընտրում, դուրս են գալիս: Վստահված անձը ձայնը մի քիչ բարձրացրեց, այդպես, ուրիշ ոչինչ»:
Թեև գյուղապետը չգիտեր, թե որ կուսակցության վստահված անձն է «մի քիչ բարձրացրել ձայնը», բայց առաջարկեց զրուցել նրա հետ: Պարզվեց, որ խոսքը ՀԱԿ վստահված անձ Վարուժան Բալաբաշյանի, մասին է: Panorama.am-ի հետ զրույցում Վ. Բալաբաշյանը նշեց, որ ոչինչ տեղի չի ունեցել. «Երևի սա Հայաստանի ամենախարխանդ տեղն ա: Լրատվամիջոցները շատ սխալ են տարածել: Այստեղ շատ նորմալ ընթանում է: Եթե կան լրատվամիջոցներից, թող գան-նայեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում