Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն խոստովանել է, որ ապագայում կցանկանար զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը:
-Այո, ցանկանում եմ դառնալ «Բարսելոնայի» նախագահը: Առջևում դե շատ ժամանակ կա: Երբ 10 տարեկան էի, ցանկանում էի ֆուտբոլիստ խաղալ և դարձա:
Ուզում եմ այդ պաշտոնը զբաղեցնել, քանի որ այն իմ հարազատ ակումբն է: Նրան ներսից եմ ճանաչում, քանի որ պապս ակումբի տնօրենն էր ու փոխնախագահը: Շնչում եմ այս ակումբով դեռ մանկուց: Հիանալի կլիներ փորձել ինձ այդ դերում,-Պիկեի խոսքերը մեջբերել են իսպանական պարբերականները: