Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներից մեկն, ամենայն հավանականությամբ, կլինի Մադրիդի «Ռեալը»:
Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալը» 3:0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ: Հանդիպման առաջին և վերջին գոլերը գրանցվեցին որպես ինքնագոլ:
17-րդ րոպեին Էմիլիանո Ինսուան խփեց «Ռեալի» օգտին առաջին գոլը, երկրորդ խաղակեսում նախ 57-րդ րոպեին Խեսեն հաշիվը կրկնապատկեց, ապա 73-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Միրանդան: Հավելենք, որ առաջին և վերջին գոլերը սկզբում գրանցվել էին Պեպեի և Անխել դի Մարիայի օգտին:
«Ռեալ»-«Ատլետիկո»` 3:0
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: