Թուրքիան Արարատ լեռան վրա նոր ռազմաբազա է կառուցում

Թուրքիան Արարատ լեռան վրա նոր ռազմաբազա է կառուցում

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա, մոդուլային նոր ռազմաբազա է կառուցում։

Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով։

Նշվում է, որ ռազմաբազան Թուրքիան կառուցում է «ահաբեկչության դեմ պայքարելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում