ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջապես նոր խոսնակ ունի․ միջազգային ամփոփ լրահոս

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջապես նոր խոսնակ ունի․ միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջապես նոր խոսնակ ունի15-րդ փորձից հետո ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քեվին Մաքարթին ընտրվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատաի խոսնակ։ Այդ պաշտոնում նա փոխարինելու է Նենսի Փելոսիին։

Քեվին Մաքարթիի օգտին քվեարկել է 216 կոնգրեսմեն։ Նրա հիմնական մրցակից՝ դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը, ստացել է ընդամենը 5 ձայն պակաս։ Եվս 6 կոնգրեսական նախընտրել է ձեռնպահ մնալ։

Այսպիսով, Դեմոկրատական կուսակցությունը կորցրել է իր վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի վրա, ինչը նշանակում է, որ Սպիտակ Տունն այլևս լուրջ խնդիրներ է ունենալու Կոնգրեսում։ Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը լուրջ վերահսկողություն է սահմանելու ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական միջոցների վրա։

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում  

Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա, ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա կառուցվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով։ Նշվում է, որ ռազմաբազան Թուրքիան կառուցում է «ահաբեկչության դեմ պայքարելու համար»։

Իրանն Ադրբեջանը Իսրայելի հետ մարտի դաշտ է կոչելՄուսավի

Քաղաքական խորհրդատկցության նպատակով Թեհրան կանչված Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին հայտարարել է, որ հարևան երկրները վերածվում են Իսրայելի հետ մսրտի դաշտի։

«Բարեկամական Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցություններում մենք հստակ զգուշացրել ենք սիոնիստական վարչակարգի ներկայության և ազդեցության մասին՝ տնտեսական և մշակութային համագործակցության ձևով, և մենք ասել ենք, որ սիոնիստական վարչակարգը երբեք բարեկամ չի լինի մուսուլմանական պետության և ժողովրդի համար», – իրանական լրատվամիջոցներին ասել է դեսպանը՝ իր երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

«Եթե սիոնիստները փորձում են մոտենալ Իրանի հարևաններին, նրանք պետք է իմանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ, և անպայման կզղջան դրա համար»,- ընդգծել է Ադրբեջանում Իրանի դեսպանը։

Թուրք-հունական հակամարտությունթուրքական նավատորմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը պետք է հրաժարվի «հակաթուրքական ծրագրերից» Էգեյան ծովում և նշել, որ Անկարան չի պատրաստվում հրթիռներով «հարվածել Աթենքին»։ «Մինչ այն պահը, մինչ մեզ վնաս չպատճառվի, մենք նույնպես չենք վնասի Հունաստանին», – ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով մի քանի օր առաջ իր իսկ կողմից արված այն հայտարարությունը, թե թուրքական հրթիռները կարող են հարվածել Աթենքին։

Հունական դիվանագիտական աղբյուրները, իրենց հերթին, տեղական մամուլին հայտնել են, որ Հունաստանը նպաստում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, չի փորձում պարտադրել կայացած փաստերի քաղաքականություն, պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու իրավունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում