«Հայոց Արծիվները» շնորհավորում են մայիսյան տոները

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը մայիսյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել.

«Արժանապատի՛վ հայեր

Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն և հիմք դրեց հայոց ազգային բանակի:
Հայ ազգի պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեն մայիսյան փառավոր հերոսամարտերն ու հաղթանակները` մայիսի 8, մայիսի 9, մայիսի 28 …
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին` մայիսյան փառավոր հաղթանակների տոների` եռատոնի` Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա  առթիվ: Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություններ պետականաշինության գործընթացներում, ինչպես նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում