Շրջափակման 29 օրերի ընթացքում Արցախում ծնվել է 110 փոքրիկ

Շրջափակման 29 օրերի ընթացքում Արցախում ծնվել է 110 փոքրիկ

Արցախի Հանրապետության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել  Արցախի առողջապահության նախարարությունը, որտեղ նաև նշվում է, որ ևս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում