Արցախի հայերը բանտարկյալներ են․ Le Figaro-ի փոխտնորեն

Արցախի հայերը բանտարկյալներ են․ Le Figaro-ի փոխտնորեն

Արցախի հայերն հիրավի բանտարկված են։

Այս մասին Թվիթերի իր էջում գրել է «Լե Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը՝ կցելով արցախցի հիվանդ մարդկանց լուսանկարներ, ովքեր  բուժումը Երևանում շարունակելու կարիք ունեն։

«Արձանագրենք, որ այս հիվանդներին հնարավոր չէ տարհանել օդային ճանապարհով, քանի որ Ադրբեջանը սպառնում է խոցել Ստեփանակերտ մեկնող կամ ժամանող ցանկացած ինքնաթիռ կամ ուղղաթիռ։ Նույնիսկ, երբ խոսքը վերաբերում է առողջությանը»,- գրել է նա։

Հիշոցնենք՝ այսօր արդեն 29-րդ օրն է, ինչ բնապահպանական ակտիվիստ ներկայացող ադրբեջանական խաժամուժը արգելափակել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ցամաքային ճանապարհը՝ խոչընդոտելով մուտքն ու ելքը դեպի Արցախ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում