Ի՞նչ չի կարելի թողնել մեքենայի սրահում ձմռանը

Ի՞նչ չի կարելի թողնել մեքենայի սրահում ձմռանը

Բոլոր վարորդները գիտեն, որ առավոտյան պետք է մի փոքր շուտ դուրս գալ տնից՝ մեքենայի շարժիչը տաքացնելու համար։ Բայց սա ձմռան պատճառած միակ անհարմարությունը չէ։  Հատկապես գիշերը, երբ սառնամանիք է, մենքենայում գտնվող տեխնիկան կարող է փչանալ:  

Ինչու՞ է տեխնիկան փչանում ցրտին

How to protect phone or tablet from coldՁմռանը ոչ մի դեպքում մեքենայի սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքավորումներ։ Խոսքը միայն սմարթֆոնի մասին չէ, չի կարելի թողնել ֆիթնես ժամացույցը, Power bank-ը, անլար ականջակալը, պլանշետը, նոթբուքը, երաժշտություն լսելու համար նախատեսված բարձրախոսը և այլն։

Նախևառաջ, ցածր ջերմաստիճանը վնասում է լիթիում-իոնային մարտկոցները։ Սառնամանիքը կարող է սարքի արագ լիցքաթափման պատճառ դառնալ։  Apple-ի օգտատերերը պետք է, որ նկատած լինեն թե ինչ է անում ցուտը նրանց սարքավորումների հետ։ Սառնամանիքին մեքենայում մնալուց հետո,  տեխնիկան կսկսի ավելի քիչ ժամանակ աշխատել, ցուրտը դանդաղեցնում է լիթիումի իոնների շարժը։

Հաբեր և դեղամիջոցներ

Автомобильная аптечка

Յուրաքանչյուր մեքենա պետք է ունենա առաջին օգնության տուփ։ Շատերն այն ունեն, բայց մոռացել են դրա գոյության մասին։ Դեղահաբերը ունեն պահպանման ջերմաստիճան և դրանց արդյունավետությունը ցրտից նվազում է, պետք եկած ժամանակ դրանք կարող ենք անօգուտ լինել։  

Ամփոփելով, մեքենայում չենք թողնում․

  • Սմարթֆոն, ժամացույց և ցանկացած այլ տեխնիկա
  • Հաբեր և այլ դեղամիջոցներ
  • Կենցաղային քիմիական նյութեր և այլ հեղուկներ

Առհասարակ, մեքենայում ավելորդ իրեր թողնել պետք չէ, դրանք կարող են գրավել ավազակների ուշադրությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում