0.1 C
Yerevan

Մենք կանգնած ենք լուրջ որոշում կայացնելու խնդրի առջև. Ռուբեն Վարդանյան

Նմանատիպ

Պուտինի սպառնալիքները Մեծ Բրիտանիային․ Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Մենք կանգնած ենք լուրջ որոշում կայացնելու խնդրի առջև և այն հեշտ չի լինելու։

Այս մասին «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի` երեք ճանապարհ կա՝ 

1. Ենթարկվել ադրբեջանական օրենքներին և ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ

2. Հեռանալ Լեռնային Ղարաբաղից

3. Հաղթահարել այն մարտահրավերը, որը նետել է հակառակ կողմը, որը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք չունեն ապրել իրենց հողում այնպես, ինչպես ցանկանում են։

Նրա խոսքով՝ սա պայքար է ոչ միայն շրջափակման դեմ, այլև 120 հազար մարդու կյանքի ու իրավունքների համար։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, Լեռնային Ղարաբաղի ներսում միավորվենք և օգնենք այն մարդկանց, ովքեր կորցրել են աշխատանքը»,-նշեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ թե Հայաստանում, թե սփյուռքում պետք է հասկանան, որ սա լուրջ պայքար է։ Օգնությունը, որը մենք խնդրում ենք, օգնություն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլև օգնություն ողջ հայության համար։ Լեռնային Ղարաբաղը հայության խորքային արմատն է։ «Մենք պետք է հաղթահարենք ամենաբարդ մարտահրավերները։ Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա՝ մեր օրենքներով և արժեքներով։ Դրա համար մենք ամեն ինչ անում ենք և տեղեկատվական, և դիվանագիտական ոլորտում, և հրապարակային, և ոչ հրապարակային»,-նշել է պետնախարարը։

Նրա գնահատմամբ՝ այս պայքարը շատ ավելի խորն ու ծանր է, քան թվում է։ «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները, քանի որ ես տեսնում եմ այդ ուժն ու ոգին։ Շնորհակալություն բոլոր հոգատար մարդկանց։ Սա Սարդարապատն է, որի մասին ես խոսեցի։ Մենք պետք է միավորվենք եւ հաղթահարենք մարտահրավերները»,-եզրափակեց Ռուբեն Վարդանյանը։

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Պուտինի սպառնալիքները Մեծ Բրիտանիային․ Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...