Հայ գրոսմայստերներն՝ ԱՄՆ Սենթ Լուիսում անցկացվող առաջնությունում

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում ութ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին, հաղորդում է «Armchess.am»-ը:

Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 7 հնարավորից ունի 3,5 միավոր: 5-ական միավորով առջեւում են Աննա Զատոնսկիխը եւ Իրինա Կրաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում