Forbes-ի վարկածով 2022-ին ամենաշատ վաստակած 10 ֆուտբոլիստները

Forbes-ի վարկածով 2022-ին ամենաշատ վաստակած 10 ֆուտբոլիստները

2022թ-ը ֆուտբոլային իրադարձություններով հարուստ տարի էր։ Մի շարք ֆուտբոլիստներ ունեցան տրանսֆերային արժեքի աճ, մյուսները աստղաբաշխական վարձատրության դիմաց տեղափոխվեցին նոր ակումբներ, քչերը դարձան աշխարհի չեմպիոն և այսպես շարունակ։

Forbs-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստներին որոնք ամենաշատ գումարն են վաստակել 2022թ-ի ֆուտբոլային տարում։  Ընդ որում, այս թվերը չեն ներառում հարկերը և գործակալական վճարները:

 10. Քևին դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն 2022-ին աշխատել է 29,73 միլիոն եվրո, որից 25,63 միլիոն եվրոն նրա ֆուտբոլային եղամուտն է, մնացածը գոյացել է այլ աղբյուրներից:

9․ Անդրես Ինիեստա

«Վիսել Կոբե»-ում կարիերան շարունակող «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան վաստակել է 30,75 միլիոն եվրո, որից ֆուտբոլային եկամուտ է 25,6 միլիոնը:

8․Էդեն Ազար

Ութերորդ տեղում «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Էդեն Ազարն է: Նրա 31,78 միլիոն եվրո եկամուտից 27,6 միլիոնը ֆուտբոլային է:

7․ Ռոբերտ Լևանդովսկի

FC Internazionale  v FC Barcelona U-19 - UEFA Champions League

Յոթերորդ հորիզոնականում «Բարսելոնա»-ի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին է: Կապտանռնագույնների լեհ խաղացողը 2022-ին աշխատել է 35,88 միլիոն եվրո, որից 27,6 միլիոնը նրա եկամուտն է ֆուտբոլից:

6․ Էրլինգ Հոլանդ

Manchester City v Manchester United - Premier League

«Մանչեսթեր Սիթի»-ի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տարվա եկամուտը 39,98 միլիոն եվրո է կազմել: Ֆոտբոլում նա աշխատել է 35,8 միլիոն եվրո:

5․ Մոհամեդ Սալահ

Liverpool FC v AFC Ajax: Group A - UEFA Champions League

Հինգերորդ ամենաբարձր եկամուտն ունեցող ֆուտբոլիստը «Լիվերպուլ»-ի 30-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահն է: Եգիպտացին 2022-ին 54,33 միլիոն եվրո եկամուտ է ունեցել, որից 35,8 միլիոն եվրոն նա աշխատել է ֆուտբոլում:

4․ Նեյմար

FBL-FRA-LIGUE1-PARIS-NICE

Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական «ՊՍԺ»-ի ռմբարկու Նեյմարը տարվա ընթացքում աշխատել է 89,19 միլիոն եվրո, որից 56,4 միլիոն եվրոն նա աշխատել է խաղադաշտում, իսկ 32,8 միլիոնը՝ այլ աղբյուրներից:

3․ Կրիշտիանու Ռոնալդու

Manchester City v Manchester United - Premier League

Ամենամեծ եկամուտներն ունեցող ֆուտբոլիստների եռյակը բացում է Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջերս հայտնի դարձավ, որ 37-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը խզել է և կարիերան կշարունակի արաբական «Ալ-Նասր»-ում: 2022-ին ֆուտբոլիստն աշխատել է 102,5 միլիոն եվրո, որից ֆուտբոլային եկամուտ է միայն 41 միլիոնը: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Կարիերայի ընթացքում նա խաղացել է պորտուգալական «Սպորտինգ»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսպանական «Ռեալ Մադրիդ»-ում և իտալական «Յուվենտուս»-ում։ Նա հինգ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ՝ Անգլիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։

2․Լիոնել Մեսսի

Paris Saint Germain vs OGC Nice: French Ligue 1

2022թ-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվածաճ Լեո Մեսսին եկամուտներով 2-րդ տեղում է: Ոսկե գնդակի 7-ակի դափնեկիրը Արգենտինայի ազգային հավաքականի ավագն է, իսկ ակումբային կարիերան անցկացնում է ֆրանսիական «ՊՍԺ»-ում:  Նրա եկամուտները 2022-ին կազմել են 123 միլիոն եվրո, որից 66,6 միլիոնը նա աշխատել է ֆուտբոլում: Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, մասնավորապես՝ «Ալ-Հիլալ»-ում, որը «Ալ-Նասր»-ի գլխավոր մրցակիցն է, որտեղ էլ իր կարիերան շարունակելու է Ռոնալդուն:

1․ Կիլիան Մբապպե

Denmark v France: UEFA Nations League - League Path Group 1

Եվ այսպես, 2022-ի ամենաբարձր եկամուտն ունեցել է Ֆրանսիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Մունդիալ 2022-ից հետո կտրուկ բարձրացել է: Հիշեցնենք՝ այս ԱԱ-ում նա 8 գոլ է հեղինակել՝ դառնալով բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, որը 4 գնդակ է խփել Մունդիալների եզրափակիչներում: Նա ճանաչվել է նաև ԱԱ լավագույն ռմբարկու՝ ստանալով «Ոսկե խաղակոշիկ»: 2022-ին երիտասարդ ֆուտբոլիստի եկամուտները կազմել են 131,2 միլիոն եվրո, որից 112 միլիոն եվրոն զուտ ֆուտբոլային եկամուտներ են, իսկ 19,8 միլիոնը գոյացել է այլ աղբյուրներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում