Freedom House. Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը։

Freedom House. Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները կրճատվում են։

Այս մասին ասվում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները կրճատվում են։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել շրջափակման վերացմանը եւ առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում