iOS 17 համակարգը հասանելի չի լինի 2018թ-ից առաջ արտադրված iPhone համար

iOS 17 համակարգը հասանելի չի լինի 2018թ-ից առաջ արտադրված iPhone համար

Վերջին հինգ տարվա ընթացքում թողարկված iPhone-ները կկարողանան թարմացվել Apple-ի iOS 17 բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակով:

Այս մասին հայտնում է PhoneArena-ն։

«iPhone-ները սովորաբար ծրագրային թարմացումներ են ստանում հինգ տարվա ընթացքում (բացառությամբ iPhone 6S-ի), ուստի մենք ակնկալում ենք, որ iOS 17-ը հասանելի կլինի 2018 թվականից ի վեր թողարկված սարքերի համար»,- նշվում է հրապարակման մեջ։

iOS 17-ը հասանելի կլինի iPhone XS և ավելի բարձր մոդելների վրա։ Այսպիսով, ցուցակում ներառված են iPhone XS Max-ը, iPhone XR-ը, iPhone 11-ի, iPhone 12-ի, iPhone 13-ի և iPhone 14-ի բոլոր տարբերակները, ներառյալ Pro շարքը։

Միևնույն ժամանակ, iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X սմարթֆոնները կզրկվեն iOS 17-ին անցումից, քանի որ թողարկվել են 2017 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում