Դեսպան Եգանյանն այցելել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգ
Նմանատիպ
Մայիսի 13-16-ը ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն այցելեց Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգ, մասնավորապես` Կելոնա քաղաք և Օկանոգան հովտի շրջան, որոնք հայտնի են տնտեսական ոլորտում իրենց բարձր առաջընթացով և ակտիվ տնտեսական գործունեությամբ:
ՀՀ դեսպանը ծանոթացավ խաղողագործական ընկերության (Ancient Hill), փայտամշակման արտադրության (Gorman), շինարարական խոշորագույն ընկերության (Stober Construction), Հյուսիսային Ամերիկայում օդանավերի վերանորոգման եւ օդաչուների նախապատրաստման առաջատար ընկերության (FlightCraft) գործունեությանը:
Արմեն Եգանյանն այցելեց նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններ (QVH Technologies, Rack Force), ինչպես նաև Բրիտանական Կոլուբիայի համալսարան:
Այցի ավարտին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Ուոլթըր Գրեյի հետ, որը ներկայացրեց քաղաքի զարգացման հիմնական ոլորտները:
Այցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ տնտեսության կարևոր բնագավառները, երկրում առկա գործարար մթնոլորտը, ինչպես նաև առաջարկեց երկկողմ համագործակցության բազմաթիվ եզրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում