Audi-ի բոլոր գործարանները մինչև 2029 թվականը էլեկտրամոբիլներ կարտադրեն

Audi-ի բոլոր գործարանները մինչև 2029 թվականը էլեկտրամոբիլներ կարտադրեն

Audi-ն նոր մանրամասներ է ներկայացրել իր մոդելային շարքի առաջիկա էլեկտրաֆիկացման վերաբերյալ: Ինչպես նշում է Motor1.com-ը, մինչև տասնամյակի վերջ գերմանական ավտոարտադրողը մտադիր է էլեկտրամոբիլների արտադրություն կազմակերպել աշխարհի իր բոլոր գործարաններում, սակայն դրանից հետո առնվազն ևս մի քանի տարի զուգահեռաբար կարտադրվեն ներքին այրման շարժիչներով մեքենաներ։ Ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրության ավարտը նախատեսված է 2033 թվականին։

Ներկայում Audi-ն էլեկտրական մեքենաներ է արտադրում երկու գործարանում՝ Böllinger Höfe (Գերմանիա), որը համարվում է ամենաառաջադեմը տեխնոլոգիապես հագեցված գործարանների շարքում, և Բրյուսելում (Բելգիա), որտեղ այն ունի ավտոհավաքման արտադրամաս: Իսկ հաջորդ տարի Q6 e-tron-ի արտադրությունը կմեկնարկի Ինգոլշտադտի մայր գործարանում։

Առաջիկա վեց տարիների ընթացքում Audi-ի մյուս գործարանները նույնպես կվերածվեն էլեկտրական մեքենաների արտադրության հարթակների, մասնավորապես Նեկարսուլմում (Գերմանիա), Սան Խոսե Չիապայում (Մեքսիկա) և Դյորում (Հունգարիա): Բացի այդ, Չինաստանում Audi-ն համատեղ ձեռնարկություն է կառուցում գործընկեր FAW-ի հետ, և այնտեղ կհավաքվեն նաև էլեկտրական մեքենաներ։ Չանչունում գտնվող չինական գործարանը շահագործման կհանձնվի 2024 թվականի վերջին։ Audi-ն 500 մլն եվրո կծախսի անձնակազմի վերապատրաստման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում