Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծում է, որ թիմի կիսապաշտպան Թոնի Կրոսսը պետք է չհեռանա ակումբից:
-Կրոսսը չպետք է լքի «Բավարիայի» կազմը, եթե անգամ խոսքը գնա «Բարսելոնայի» կամ «Ռեալի» մասին: «Բավարիայի» կազմում նա կարող է շարունակել մրցանակներ նվաճել և դառնալ թիմի առաջնորդը,-Հայնկեսի խոսքերը մեջբերել են գերմանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր` Թոնի Կրոսսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մի քանի անգամ անձամբ հետևել է ֆուտբոլիստի խաղին: