Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի սաները ջախջախիչ’ 5:0 հաշվով հաղթանակ տոնեցին Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ընկերական խաղում: Սկոլարին խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել:
-Ռաֆինյան այսօր հիանալի խաղաց: Այնպես, ինչպես «Բավարիայում»: Նա առանց որևէ խնդրի ինտեգրվել է թիմում: Խաղի հաշիվն իրականում ցույց չի տալիս դաշտում կատարվածը: Մրցակիցը շատ լավ էր խաղում, արագ օգտագործում էր գնդակը: Զարմացած եմ. նման խաղով կարող էին մասնակցել Մունդիալին,-ասել է Սկոլարին: