Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին
22/05/2012 17:00
Նմանատիպ
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին: Այդ մասին հաղորդում է «Panorama.am»-ը՝ հղում անելով իրանական «Asriran.com» կայքին:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի ԱԳՆ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին է ներկայացրել իրանական կողմի բողոքի նոտան՝ կապված կրոնական սրբությունների հանդեպ Ադրբեջանում ցուցաբերված վիրավորական վերաբերմունքի հետ:
Հիշեցնենք, որ Իրանը երեկ հետ էր կանչել Ադրբեջանում իր երկրի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամիին՝ Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու պաշճառով:
Նշենք, որ Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց անցյալ շաբաթ տեղի են ունեցել մի շարք բողոքի ակցիաներ՝ ուղղված «Իրանի հակաադրբեջանական քաղաքականության դեմ»: Այդ ակցիաների ժամանակ էլ հենց հնչել են վիրավորանքներն Իրանի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ իշխանությունների հասցեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում