15.1 C
Yerevan

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Նմանատիպ

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի կբարձրանա. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ...

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։

«Բուտիրկան» ռուսական շանսոնի ամենահայտնի խմբերից մեկն է, որի երգերը նվիրված են հանցագործ աշխարհի բարքերին։ Խումբը, որը ստեղծվել է 2000-ականների սկզբներին, բավականին սիրված է Հայաստանում և լայն ճանաչում ունի։

Մարտի 18-ին ակնկալվող համերգի տոմսերը հասանելի են եղել մայրաքաղաքի տոմսարկղերում 5000-ից մինչև 30․000 դրամ արժեքով։  Համերգի վայր նշված է եղել Արամ Խաչատրյան համերգասրահը։ Երեկվանից, սակայն, տոմսերի վաճառքը դադարեցվել է։

May be an image of 2 people, people standing and text

Արամ Խաչատրյան համերգասրահում հանցագործ աշխարհի մասին երգող ռոք խմբի համերգի հեռանկարը հանրային քննադատության պատճառ է դարձել։

Times.am-ը մանրամասներ է ճշտել ակնկալվող համերգի և դրա վայրի մասին։

Պարզվում է՝ Հայաստանում «Բուտիրկայի» համերգի հարցերով զբաղվում է ռուսաստանյան կազմակերպություն, որի անունը մեզ չհաջողվեց պարզել, սակայն համերգի կազմակերպիչները բանակցություններ են վարել Արամ Խաչատրյան համերգասրահի հետ։

«Որպեսզի համերգը կայանա, պետք է կազմակերպիչը և Արամ Խաչատրյան համերգասրահը պայմանագիր կնքեն, սակայն նման բան չի եղել․ պայմանագիր չի ստորագրվել և չի ստորագրվելու, որովհետև ղեկավարությունը նպատակահարմար չի համարել «Բուտիրկա» խմբի համերգի անցկացումը Արամ Խաչատրյան համերգասրահում»,-Times-ի հետ զրույցում խնդիրն այսպես պարզաբանեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը, ով իրավասու էր մեկնաբանել այս հարցը։

«Բուտիրկա» խմբի մենակատար Վլադիմիր Ժդամիրով և կիթառիստ Անտոն Սմոտրակով

Հարցին՝ եթե չի եղել պայմանագիր և որոշում, ապա ինչու են վաճառվող տոմսերի վրա նշված եղել համերգասրահի անունը, տիկին Դալլաքյանը պատասխանեց․

«Տոմսերի վաճառքով Արամ Խաչատրյան համերգասրահը չի զբաղվում, դրանով զբաղվում է համերգը կազմակերպող ընկերությունը․ հավանաբար նրանք, հիմնվելով բանակցությունների ընթացքի վրա, նշել են համերգասրահի անունը, սակայն այս պահին կա որոշում, որ խմբի համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում չի լինի»։

«Տոմսարկղ․am»-ից Times-ին հայտնեցին, որ տոմսերի վաճառքը երեկվանից դադարեցվել է։

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի կբարձրանա. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ...