Պաշտոնական Տալլիննը տեսնում է ԼՂ հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով
Նմանատիպ
Մայիսի 22-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության Նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Կարևորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` Նախագահ Իլվեսն իր երկրի պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշեց, որ պաշտոնական Տալլիննը տեսնում է հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով և համամարդկային արժեհամակարգին համահունչ սկբունքների կիրառման ճանապարհով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում